ապրիլի 24
Ֆրանսիան հանձնառու է պաշտպանել զոհերի հիշատակը և պայքարել ժխտողականության դեմ․ Ֆրանսիայի նախագահ
Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլսի 600 հայ մտավորականի սպանդը, որը սկիզբ դրեց ցեղասպանությանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղած նամակում գրել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության…
Ապրիլի 24-ը հիշում ենք ու չենք մոռանա երբեք․ Գարիկ Մարտիրոսյան
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի խոսք է ուղղել հեռուստահաղորդավար, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը։ «Ապրիլի 24-ին մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հիշում ենք ու չենք մոռանա երբեք»,- գրել է Մարտիրոսյանն ինստագրամյան իր էջում։
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուկրաինայի ՆԳ նախարար
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը թվիթերյան իր միկրոբլոգում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, ցավի և ողբի օր 1915-1924թթ․ զոհված միլիոնավոր մարդկանց համար․․․ողբերգության 105-րդ տարելիցն է․․․ Ողբերգության, որն աշխարհն…
Իմ հայ եղբայրներ, կիսում եմ Ցեղասպանության ցավը․ Ջեմալ փաշայի թոռ
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող Հասան Ջեմալը իր թվիթերյան միկրոբլոգում հաղորդագրություն է հրապարակել ցեղասպանության թեմայով։ «Իմ հայ եղբայրներ, կիսում եմ ապրիլի 24-ի Ցեղասպանության ցավը»,- գրել է նա։ Հասան Ջեմալը մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն ընդունել…
Մեկուկես միլիոն մեր սրբադասված նահատակներն ավելի են ուժեղացրել ապրելու, հզորանալու մեր կամքը․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Վարչապետ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի բարձունքից հանդես…
«Մենք կարողացանք հաղթել մահին, մենք վերապրեցինք և վերածնվեցինք»․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 105-ամյակի առթիվ
Արմեն Սարգսյանը Հայոց Ցեղասպանության 105-ամյակի առթիվ ուղերձ է հղել, այն ներկայացնում ենք ստորեւ. «Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Այս տարի Հայոց Ցեղասպանության զոհերի տարելիցն անցնում է համավարակի պարտադրած արարողակարգով: Սակայն մեր հարգանքի տուրքը մեր սուրբ նահատակների…
Այս օրերին Ծիծեռնակաբերդ բարձրացողները պատասխանատվության կենթարկվեն
Ոստիկանությունը կոչ է անում համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար ըմբռնումով մոտենալ ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդում գտնվող Հայոց ցեղասպանության համալիր տանող ճանապարհները փակելու որոշմանը և զգուշացնում, որ «կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ»։…
Ստեփանակերտում ապրիլի 24-ի ամենամյա երթը չի կայանա
Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանա։ Դա պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով գործող արտակարգ իրավիճակի ռեժիմը կանոնակարգող իրավական ակտերով, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ապրիլի 24-ին բոլորիս անունից 105,000 ծաղիկ կդրվի Ծիծեռնակաբերդում․ Տիգրան Ավինյան
Ապրիլի 24-ին կառավարությունը բոլորի անունից 105,000 ծաղիկ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակարբերդի հուշահամալիրում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պարետ Տիգրան Ավինյանը։ Նա նշել է, որ ապրիլյան այս օրերին ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար կիրառվող առողջապահական…
Ամենա